Fitch Ratings. Ամուլսարի հանքի վեճի լուծումը կխթանի ներդրումները

Fitch Ratings. Ամուլսարի հանքի վեճի լուծումը կխթանի ներդրումները

PanARMENIAN.Net - Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ առաջացած վեճին:

Զեկույցում նշվում է, որ հանքավայրի՝ բնապահպանական բնույթի վեճի շուրջ անորոշության վերացումը կնպաստի ՀՀ-ի արտահանման ծավալների աճին և կխթանի օտարերկրյա ներդրումները:

Գործակալության զեկույցում նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ ՀՀ նոր կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները համապատասխանում են հիմնադրամի ակնկալիքներին:

Նշվում է, որ զեկույցը բարձրացրել է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ միջազգային ֆինանսական ինստիտուտների և այլ գործընկերների վստահությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---