Շավարշ Քոչարյան . ՀՀ-ն չի հրաժարվել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններից

Շավարշ Քոչարյան . ՀՀ-ն չի հրաժարվել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններից

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.

«Այդպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայնդեպս, այսօր, այսպես ասենք, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում։ Պայմանավորվածություններից հրաժարում չկա», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը։

Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, այդ պայմանավորվածություններով նախատեսված, օրինակ, Անջեյ Կասպրշիկի խմբի ընդլայնում տեղի չի ունեցել՝ ՀՀ փոխարտգործնախարարն արձագանքել է.«Մենք շատ լավ գիտենք՝ ինչու չեն կատարվում պայամանավորվածությունները՝ ադրբեջանական կողմի պատճառով», - ասել է Շավարշ Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հայկական կողմը պատրաստ հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ, որը, փաստորեն, չի կատարում նախկին պայմանավորվածությունները՝ Քոչարյանն արձագանքել է. «Շատ պարզ բան, որովհետև ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը և առ այսօր հանդիպումներն ուղղված են նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելուն»։

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---