Փաշինյանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապկցությամբ![]() 9 մարտի 2019 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում», -ասվում է հեռագրում: Նշվում է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր գործունեությամբ վայելել է բարձր հեղինակություն և շատերի հիշողություններում կմնա որպես իր առաքելությանն անմնացորդ նվիրված հոգևոր առաջնորդ: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում պատրիարք Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին», -ասվում է ցավակցական հեռագրում: Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը վերջին տարիներին ծանր հիվանդ էր, նա մահացել է Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում, որտեղ անցկացրել է մոտ 11 տարի: Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |