Ethiopian Airlines-ը ժամանակավոր դադարեցրել է Boeing 737 MAX 8-ի թռիչքները վթարից հետո![]() 11 մարտի 2019 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ethiopian Airlines ավիաընկերությունը ժամանակավոր դադարեցրել է Boeing 737 MAX 8 մոդելի ինքնաթիռներով թռիչքներն ավիավթարից հետո, որը 157 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է ընկերությունը մարտի 11-ին Twitter-ի իր միկրոբլոգում: «Ողբերգական պատահարից հետո Ethiopian Airlines ավիաընկերությունը որոշել է կասեցնել բոլոր Boeing 737 MAX 8-ի թռիչքները՝ սկսած 2019-ի մարտի 10-ից մինչև նոր իրազեկում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տվյալ պահին ավիավթարի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն ընկերությունը դիմել է այդ քայլին «որպես զգուշավորության լրացուցիչ միջոցի», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ethiopian Airlines ավիաընկերությունը նոր Boeing 737 MAX 8-ը ստացել էր մի քանի ամիս առաջ: Ինքնաթիռը կատարում էր Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթը: Ինքնաթիռն անհետացել է ռադարներից թռիչքից ընդամենը 6 րոպե անց: Ինքնաթիռում 149 ուղևոր է եղել և անձնակազմի 8 անդամ՝ 33 երկրի քաղաքացիներ: Վթարի պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |