Գերմանիայի դեսպան. Տպավորություն կա, որ ՆԱՏՕ-ն ՀՀ-ում հայտնի է միայն նեղ փորձագետներին11 մարտի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանում մեկնարկող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում ներգրավված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ ավելի շատ երկրներ: Այդ մասին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից, հայտնում է Aysor.am-ը: «Դժբախտաբար, իմ տպավորությունն է այդպիսին, և ես այն ստացել եմ հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից, Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումներն, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը», - ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ներկայացնելով առաջիկա շաբաթ սպասվող միջոցառումները, հայտարարել է, որ Հայաստանի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է բնականոն կերպով: Նա ընդգծել է, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |