Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որեւէ այլ կառույց, չի կարգավորի Վրաստանի խնդիրները, վերջինիս փոխարեն28 հուլիսի 2008 - 18:42 AMT PanARMENIAN.Net - «Եթե տարածաշրջանի բոլոր երկրները հետեւեին ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հանձնարարականներին, ապա Հարավային Կովկասում վաղուց պատերազմ էր սկսվել»,- «Արդյոք Կովկասում նոր սահմաններ կհայտնվեն Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ին» թեմայով Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որեւէ այլ կառույց, չի կարգավորի Վրաստանի խնդիրները, վերջինիս փոխարեն` սկսած հակամարտությունների կարգավորումից, ավարտած իրական ժողովրդավարության կառուցմամբ: «ՆԱՏՕ-ն, չգիտես ինչու, ընկալվում է որպես ծնող, որը պատժում է անհնազանդ երեխային, սակայն արդեն մեծանալու ժամանակն է: Աշխարհաքաղաքական իրողությունները չպետք է կախված լինեն նրանից` արդյոք Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, թե` ոչ»,- ասել է Իսկանդարյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |