ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է

ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Դրանով գործատուին հնարավորություն էր ընձեռնվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում:

Կառավարությունը որոշել է օրենսգիրքը թողնել անփոփոխ, նկատի ունենալով, որ միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել և ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պարտականություններ առանց հարգելի պատճառի չկատարելը:

Նշվում է, որ կան այնպիսի ոլորտներ, որտեղ նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ աշխատողի համար ամբողջությամբ սահմանել օրվա կտրվածքով աշխատանքային պարտականությունները:

«Բացի այդ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը», - ասված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---