Հայ-թուրքական սահմանին հսկայական եռագույն են կանգնեցրել![]() 13 մարտի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկով տեղանքում հսկայական եռագույն է տեղադրվել: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- ասել է Անիավանի վարչական ղեկավարը, հայտնում է «Հայկական ժամանակը»: 3x9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանin, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց դրոշը: Եկեղեցու մոտ է կանգնեցված և ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երևում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ դրոշը կանգնեցրiնք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արևմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը: Խարկովը սահմանապահների կողմից հատուկ պահպանվող սահմանային գոտի է, որտեղ մեկ տատիկ է ապրում իր որդու հետ: Գյուղը Անիավանի կազմում է գտնվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |