Ջրի նոր գործարան է բացվում, արտադրանքը կարտահանվի ՌԴ (վիդեո) 14 մարտի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում հարկային արտոնություն է տրվել «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցմամբ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 13.2 մլրդ դրամի կամ մոտ 23․8 մլն եվրոյի ներդրում, այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է €7.9 մլն-ի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր): Նախատեսվում է մինչև 2022 թվականը ստեղծել 141 նոր աշխատատեղ՝ 422,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներկա դրությամբ արդեն իսկ ստեղծված է 16 աշխատատեղ (վարչական անձնակազմ): Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 1.7 մլրդ դրամից մինչև 2022 թվականը հասցնել մինչև 20.6 մլրդ դրամի: Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Ռուսաստան, իսկ որոշակի մասը կիրացվի ՀՀ տարածքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |