Մանուչեհր Մոթաքի. Հայաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի գլխավոր երկրներն են

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը Չմիացածների շարժման (Non-Aligned Movement - NAM) անդամ-երկրների արտգործնախարարների 15-րդ համաժողովի շրջանակներում, որն անցնում է Թեհրանում, հուլիսի 30-ին հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Հանդիպման ընթացքում Մոթաքին ընդգծել է խաղաղ նախաձեռնությունների կարեւորությունը, որոնք քննարկվել են համաժողովի շրջանակներում: «Խաղաղության հաստատման, ռազմական գործողությունների կանխման եւ տնտեսական զարգացման նոր գաղափարները, որ ներկայացվեցին NAM-ի համաժողովի ընթացքում, կարող են շատ կարեւոր լինել միջազգային հանրության համար»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ Հայաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը հանդիսանում են տարածաշրջանի գլխավոր երկրները:



Իր հերթին, Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին այն ջանքերի համար, որոնց շնորհիվ Իրանի երեք հայկական եկեղեցիները ընգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:



NAM-ի արտգործնախարարների համաժողովին մասնակցել են Շարժման մոտ 110 անդամ-պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք դիտորդ-երկրներից, այդ թվում Հայաստանից, հաղորդում է PRESS TV իրանական հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---