Հայաստանը երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից30 հուլիսի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից: Մենք պարզապես նորմալ հարաբերություններ ենք ցանկանում հարեւանների հետ, եւ մեր տեսանկյունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում անփոփոխ է: Մենք կողմ ենք հարաբերություններին առանց նախապայմանների»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի նախագահի հրավերը Երեւան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսեւորում էր, ով ցանկանում է բարելավել հարաբերությունները: «Սակայն դա չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք դնում Ցեղասպանության փաստը: Մենք նաեւ մտադիր չենք փոխզիջման գնալ Թուրքիայի սահմանների ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում: Այժմ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է եւ մենք պատասխանի ենք սպասում»,- ընդգծել է Նալբանդյանը:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլիւն Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է Անկարայի կողմից 1993 թվականին: Հարաբերությունների բարելավման համար Թուրքիան Հայաստանից պահանջում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, ճանաչել է Թուրքիայի սահմանները, ըստ 1921 թվականի Մոսկվայի համաձայնագրի: Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |