Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 49-ի![]() 15 մարտի 2019 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մարտի 15-ին մզկիթների վրա զինված հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Այդ մասին հայտնել է ոստիկանությունը: Ավելի վաղ հայտարարվել էր 40 զոհի մասին: Բուժօգնություն է ստանում հրազենային վիրավորում ստացած 50 մարդ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հարձակվողները եղել են 4-ը, որոնցից 1-ը՝ կին, նրանք ուղիղ եթեր են հեռարձակել սպանդի կադրերը։ Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթներում հնչած կրակոցներից հետո մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք է վնասազերծվել, որոնք հայտնաբերվել են «տրանսպորտային միջոցներում»: Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում կրակոցների ժամանակ մոտ 200 մարդ է եղել: Ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց ձեռնպահ մնալ մզկիթ գնալուց մինչ նոր հայտարարությունը: Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերեն գրություն է կատարել ավտոմատի պահունակի վրա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |