Ադրբեջանը՝ վատ սննդից բարձր մահացությամբ երկրների 10-յակում![]() 15 մարտի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը վատ սննդի պատճառով բարձր մահացությամբ երկրների առաջին 10-յակում է: Այդ երկիրը 6-րդն է համապատասխան վարկանիշում, քանի որ այնտեղ 100 000 մարդուց 313-ը մահանում է վատ սննդի պատճառով, հայտնում է Haqqin.az-ը Daily Mail-ի վրա հղումով: Ըստ հրապարակման, սննդի ամենավատ որակը Ուզբեկստանում է(394), որին հաջորդում են Թուրքմենստանը (376),, Ղրղզստանը (350), Ուկրաինան (349), Մոլդովան (328), Ադրբեջանը (319), Տաջիկստանը (310), Ղազախստանը (306) և Ռուսաստանը (291): Սննդի ամենալավ որակը գրանցվել է Իսպանիայում (43), Իսրայելում (43), Ֆրանսիայում (46), Նիդերլանդներում (52), Անդորայում (54), Դանիայում (55), Բելգիայում (59), Շվեյցարիայում (60), Նորվեգիայում (61) և Իտալիայում (61): Նշվում է, որ վնասակար սննդային սովորություններից ամենաբարձր մահացությունը գրանցվել է ԱՊՀ երկրներում: Ըստ գիտնականների, սխալ սնունդը Եվրոպայում գրանցված մահացությունների կեսից ավելիի պատճառ է դարձել: Տարածաշրջանի ավելի քան 2 մլն մարդ հիվանդության զոհ է դարձել սննդում աղի բարձր պարունակության, ինչպես նաև բանջարեղենի, ընդեղենի ու չվերամշակված ցորենից պատրաստված մթերքի նվազ սպառման պատճառով: Վարկանիշի առաջատար երկրներում շատ են բանջարեղեն օգտագործում՝ սահմանափակելով յուղոտ միսն ու արագ ածխաջրերեը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |