Իրանի նախագահը, չցանկանալով այցելել Աթաթուրքի դամբարան, պահանջել է փոխել Թուրքիա կատարելիք այցի ձեւաչափը31 հուլիսի 2008 - 23:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը օգոստոսին մտադիր է այցելել Թուրքիա: Մ.Ահմադինեժադը, չցանկանալով այցելել Աթաթուրքի դամբարան, պահանջել է փոխել Թուրքիա կատարելիք այցի ձեւաչափը: Ինչպես հաղորդում է թուրքական «Star» հեռուստատեսությունը, այցը կկրի ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային բնույթ, եւ Իրանի նախագահը կայցելի Ստամբուլ Անկարայի փոխարեն: Այցը կկայանա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով, որի ճշգրիտ ամսաթիվը կորոշվի փոխադարձ պայմանավորվածության հիման վրա: Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերն այցելել է Իրան պաշտոնական այցով, սակայն մինչ իր պաշտոնավարման ավարտն այդպես էլ Թուրքիա այցելելու պաշտոնական հրավեր չի հղել Իրանի իր գործընկերոջը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |