Տալվիտիե. Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի «ինքնորոշման սզկբունքի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»31 հուլիսի 2008 - 23:28 AMT PanARMENIAN.Net - «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր լուծումը ստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-Ադրբեջան կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի «ինքնորոշման սզկբունքի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նրա խոսքերով, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները չեն հակասում միմյանց: ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ուրախալի է շփումների փաստը Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ: «Ներկայումս քննարկվում են կոնկրետ սկզբունքներ: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո եւս ուղղակի հարաբերություններ կհաստատվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ կքննարկվեն նույն սկզբունքները»,-ասել է Տալվիտիեն, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |