ԵՄ. Ղարաբաղի բանակցությունները պետք է շարունակվեն հիմնային սկզբունքների հիման վրա

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հինգշաբթի Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: «Մենք քննարկեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի մեկին Մոսկվայում եւ համաձայնվեցինք, որ բանակցությունները պետք է շարունակվեն հիմնային սկզբունքների հիման վրա»,- հայտնել է Սեմնեբին լրագրողներին հանդիպումից հետո, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կայանալու է Մոսկվայում օգոստոսի 1-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---