Բաքու. Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման մեջ չի լինի 1 օգոստոսի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - «Չարժե դրական արդյունքներ կամ առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ այսօրվա մոսկովյան հանդիպումից»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Բազմամյա փորձն արդեն ցույց է տվել, որ նման հանդիպումները չեն հանգեցրել դիրքորոշումների մերձեցմանն, իսկ առավել եւս հակամարտության կարգավորմանը: Բանը նրանում է, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ եւ այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցնի Մոսկվայում, բանակցային գործընթացում դրական դերի իմիտացիայի փորձ է Կրեմլի կողմից»,-նշել է նա: «Ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի ձեռքերով գրավել ադրբեջանական տարածքների 20 տոկոսը, իսկ այժմ փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որի համար էլ մշտապես անց են կացվում այս բանակցությունները ադրբեջանցի եւ հայ նախարարների մասնակցությամբ: Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, առաջընթաց ղարաբաղյան կամ ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների կարգավորման մեջ չի լինի»,-ասել է Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը: Նշենք, որ այսօր Մոսկվայում անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |