Քաշաթաղում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի20 մարտի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախօրեին Լիբաբանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի կառավարության անունից երկու համաձայնագիր է ստորագրել «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ներդրումային հիմնադրամի հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) 10 և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս) 15 տներ կառուցելու մասին։ Համաձայնագրերի ստորագրումից հետո ունեցած ելույթում պետնախարար Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ վերահաստատելով, որ Արցախի Հանրապետության համար մեծ նշանակություն ունեն սփյուռքի կողմից նախաձեռնված և իրագործվող ծրագրերը, որոնք խարսխված են տևական գործակցության և երկարաժամկետ փոխշահավետության հիմքերի վրա։ Անդրադառնալով ստորագրված համաձայնագրերի առարկային՝ պետնախարարը հիշատակել է, որ սրանով Աղավնոյում ազդարարվում է «ԱՐԻ»-ի հետ համատեղ բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը, իսկ Շահումյան-Քարվաճառում մեկնարկն է տրվում «ԱՐԻ»-ի մուտքին։ Խոսելով Աղավնոյում բնակարանաշինության ծրագրի առաջին փուլի մասին, որի ժամանակ կառուցվել էր 50 տուն՝ Մարտիրոսյանը խիստ կարևորել է Արցախում վերաբնակեցման գործընթացը և այդ նպատակով վերաբնակեցման շրջաններում պատերազմի հետևանքով քայքայված բնակֆոնդի վերականգնման աշխատանքները, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիը: Մարտիրոսյանը շեշտել է, որ Արցախի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների լիակատար պահպանումը, ֆինանսա-տնտեսական զարգացման պայմանների ապահովումը, անկախ հակամարտության շարունակության պարագայից, պետության համար հանդիսանում են կարևոր առաջնահերթություն ու գործառնական կողմնորոշիչ։ «ԱՐԻ»-ի վարչության անդամ Վահան Գասարչյանն իր խոսքում հավաստել է, որ հիմնադրամի արցախյան ներդրումները ծառայում են փոխշահավետ նպատակի, նամանավանդ որ իրենց գործունեության նպատակն ի սկզբանե միայն բաժնետերերին շահույթ ապահովելը չէ, այլ նաև Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների հզորացման շուրջ ջանադրությունը, բնակչության ու վերջինիս կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ավելացումը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |