Պարտադիր պատվաստումների հակառակորդ իտալացի քաղգործիչը ջրծաղիկով է հիվանդացել![]() 20 մարտի 2019 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հյուսիս-արևելյան ինքնավար մարզի նախագահ Մասիմիլիանո Ֆեդրիգան ջրծաղիկով է հիվանդացել և 4 օր հիվանդանոցում է անցկացրել: Նախկինում նա դեմ էր հանդես գալիս օրենքի ընդունմանը, որով ծնողները պարտավոր կլինեին պատվաստել երեխաներին, գրում է Snob.ru-ն The Times-ի վրա հղումով: 12 հիվանդություններից, այդ թվում ջրծաղիկի, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստումների մասին օրենքն ընդունվել է Իտալիայում 2017-ին: Չպատվաստված երեխաներին արգելվեց հաճախել դպրոց և մանկապարտեզ: Իսկ ծնողները, որոնք չեն պատվաստում երեխաներին, մեծ տուգանքներ պետք է վճարեն: Ֆեդրիգան քննադատում էր այդ որոշումը՝ «ստալինյան» անվանելով իշխանությունների այդ գործողությունները, գրում է Independent-ը: Հոսպիտալացումից հետո քաղաքական գործիչը չի փոխել իր կարծիքը: Նա պնդում է, որ իր երեխաներից չի վարակվել, քանի որ նրանք պատվաստված են: Հայտնի բժիշկ Ռոբերտ Բուրիոնին հայտարարել է, որ Ֆեդրիգայի հոսպիտալացումը պետք է տագնապի ազդանշան լինի այն մեծահասակների համար, որոնք չեն ցանկանում պատվաստվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |