BraVo մրցանակը հետմահու շնորհվել է Ազնավուրին22 մարտի 2019 - 11:02 AMT PanARMENIAN.Net - BraVo երաժշտական պրոֆեսիոնալ միջազգային մրցանակը «Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ավանդի համար» անվանակարգում հետմահու շնորհվել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրներին մեծարել են մարտի 21-ին Կրեմլի պետական պալատում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Աշխարհը մեծ արտիստի կորցրեց, սակայն նրա արվեստը շարունակում է ապրել և դեռ երկար իր լույսը կսփռի սերունդների վրա: Եվ այսօր BraVo երաժշտական պրոֆեսիոնալ միջազգային մրցանակը «Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ավանդի համար» անվանակարգում մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին»,-հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Մրցանակը կփոխանցվի երգչի ընտանիքին: Համերգի ժամանակ Թամարա Գվերձիթելին կատարել է Ազնավուրի «Հավերժական սեր» (Une Vie D’Amour) երգը: «Անհնար է անցած ժամանակով խոսել Շառլ Ազնավուրի մասին: Դա համաշխարհային երաժշտության գանձն է, դա մեծ մարդու կիրքն է, մտքերն են: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, ձեր երգերի համար, որոնք գեղեցկացրեցին և ավելի երջանիկ դարձրեցին մեր աշխարհը»,-ասել է նա: Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում: Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում: Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |