Սիրիան մտադիր է վերադարձնել Գոլանի բարձունքները22 մարտի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության մասին, իսկ ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում համարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի աղաղակող ոտնահարում: Սիրիան մտադիր է ամեն գնով վերադարձնել Գոլանի բարձունքները: Այդ մասին ասվում է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ: «Գոլանի բարձունքները շարունակում են մնալ արաբական և սիրիական տարածք, անկախ Իսրայելի կողմից գրավված տարածքների մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններից»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Մարտի 21-ին Թրամփը հակասական հայտարարություն է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ այդ տարածքը կարևոր է ինչպես Իսրայելի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի կայունության համար: Ենթադրվում է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ-ն պաշտոնապաես կհայտարարի, որ ճանաչում է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: Գոլանի բարձունքները 1944-ից պատկանում էին Սիրիային, սակայն 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել են Իսրայելի վերահսկողության տակ։ 1973-ին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981-ին Իսրայելը դարձյալ գրավել է բարձունքները: Եվ Իսրայելը, և Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |