Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետ պաշտոնապես Նուր Սուլթան է կոչվում![]() 23 մարտի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքը վերանվանելու մասին սահմանադրական փոփոխությունը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 23-ին, գրում է «Վեդոմոստին»: Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետ պաշտոնապես Նուր Սուլթան է կոչվում:Մայրաքաղաքը վերանվանվել է 30 տարի երկիրը ղեկավարած նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին: Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը: Ղազախստանի մայրաքաղաքում նաև բողոքի ցույցեր եղան Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ: Ցուցարարներից մեկի վեճն իրավապահների հետ քաշքշուկի է վերածվել, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարի: 1830-ին որպես կազակների ավան հիմնված քաղաքը սկզբից կոչվում էր Ակմոլինսկ: 1961-ին այն վերանվանվեց Ցելինոգրադ, հետո՝ Ակմոլա: 1997-ի դեկտեմբերին Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքն Ալմաթիից տեղափոխեց Ակմոլա, քաղաքը վերանվանվեց Աստանայի, ինչը թարգմանաբար ղազախերենից նշանակում է մայրաքաղաք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |