Արամ Ա-ն կվերաօծի Հալեպի Քառասուն նահատակների եկեղեցին![]() 25 մարտի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Սիրիա, Հալեպ: Մարտի 30-ին նա վերաօծելու է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին: Այդ մասին կաթողիկոսը հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում, ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում: Հալեպի 40 նահատակների մայր տաճարը 2015-ի ապրիլին պայթեցրել էին «Իսլամական պետության» գրոհայինները: Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |