«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի 1-ին սերիան հայտնվել է համացանցում

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի 1-ին սերիան հայտնվել է համացանցում

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի 1-ին սերիան պաշտոնական պրեմիերայից 3 շաբաթ առաջ հայտնվել է համացանցում:

Չնայած, որ տեսանյութը գրեթե անմիջապես հեռացվել է YouTube-ից, շատերը հասցրել են այն դիտել, իսկ ոմանք սկսել են սփոյլերներ տարածել Twitter-ում, գրում է «Իզվեստիան» Daily Mail-ի վրա հղումով:

Սոցցանցերի օգտատերերը վրդովվել են, որ իրենց էջում սերիալի մասին մանրամասներ են հայտնվել այն մարդկանցից, որոնց նրանք նույնիսկ բաժանորդագրված չեն:

«Գահերի խաղի« վերջին եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 14-ին: Ըստ ֆրանսիական Orange Cinema Series հեռուստացանցի, առաջին երկու սերիաները մոտ մեկ ժամ կտևեն, մյուս չորսը՝ 80 րոպե յուրաքանչյուրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---