Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին 5 օգոստոսի 2008 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը: Օգոստոսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Մարի Լ. Յովանովիչին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, որոշ սենատորներ «դժգոհ էին» այն բանից, որ Յովանովիչը ժխտում է «ցեղասպանություն» տերմինի կիրառումը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հարցում: Նախքան այս նոր նշանակումը դեսպան Յովանովիչը 2005-2008թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղզստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |