Ֆիզուլիում ադրբեջանցի զինվոր է սպանվել

Ֆիզուլիում ադրբեջանցի զինվոր է սպանվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի կորստի մասին: Ըստ հաղորդագրության, մարտի 26-ի երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլլեզով Էլլեզ Ալեդդին օղլին:

Ըստ ադրբեջանական պաշտպանության նախարարության, մարտի 26-ին «բախումներ են եղել» Արցախի և Ադրբեջանի զինուժի շփման գծում, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի սահմանին, հայտնում է Haqqin.az-ը::

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Նշվում էր, որ հայկական կողմից տուժածներ չկան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---