Ստամբուլում հայկական եկեղեցի է գնդակոծվել 5 օգոստոսի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ի առավոտյան անհայտ անձինք հրազենից չորս կրակոց են արձակել Սկյութարում(Ստամբուլի շրջան) գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու տարածքում: Ինչպես հաղորդել են Ստամբուլի աղբյուրները, անհայտ մարդկանց թիրախը եկեղեցու վանահոր` եկեղեցու բակում գտնվող կացարանն էր: Բարեբախտաբար, եկեղեցու վանահայր Տեր Պարգեւ Նալբանդյանը եւ իր ընտանիքի անդամները տանը չեն եղել, այլապես կատարվածի հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը եւ հանցագործները ներկա պահին հետախուզության մեջ են: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ժամանակակից Թուրքիայում հարձակումներն ու թշնամական գործողությունները ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ արտասովոր երեւույթ չեն հանդիսանում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |