Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում հզոր պայթյուն է որոտացել 6 օգոստոսի 2008 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Լույս չորեքշաբթվա գիշերը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հավթամուղի թուրքական հատվածում հզոր պայթյուն է որոտացել: Նավթամուղի պաշտպանությունն իրականացնող թուրքական ընկերության ներկայացուցիչ Մեհմետ Մակասը հաղորդել է, որ պայթյունի արդյունքում հրդեհ է առաջացել, որը տեղի հրշեջների ջանքերով հաջողվել է մարել: Սակայն վերկանգնողական աշխատանքների հետ կապված դեռեւս որոշվել է դադարեցնել նավթի տեղափոխումը: Մակասը բացառել է ահաբեկչական գործողության հնարավորությունը: «Նավթամուղը շատ հուսալիորեն է պաշտպանվում եւ ես բացառում եմ ահաբեկչության վարկածը, հավանաբար, պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով: Այժմ տեղում են համապատասխան մարմինները, որոնք ուսումնասիրում են պայթյունի պատճառը», նշել է Մ.Մակասը: Պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ: Սակայն թուրքական կողմն արդեն այժմ բացառում է ահաբեկչության հնարավորությունը, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |