ՀՀ-ն հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին29 մարտի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։ Այդ մասին կառավարության նիստում ասել էՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ մոտ օրերս կազմակերպելու են այդ աշխատանքը։ «Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարաներ», - ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։ «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին, եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել», - ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Իրանում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից մոտ 20 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ տուժել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:Նշվել էր, որՀայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |