ՌՀՄ. Հայաստանի եւ Թուրքիայի իրական հարաբերությունները կային եւ մնացել են շատ վատ 6 օգոստոսի 2008 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի իրական հարաբերությունները կային եւ մնացել են շատ վատ, ինչի մասին վկայում են փակ սահմանները եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հարեւան պետությունների միջեւ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նրա կարծիքով, նախագահների հայտարարությունները հարաբերությունների բարելավման մասին, դեկլարատիվ բնույթ են կրում եւ չեն կարող հիմք ծառայել զգուշավոր լավատեսության համար, քանի որ որեւէ առաջխաղացում կոնկրետ խնդիրների հարցում դիրքորոշումների փոփոխության ուղղությամբ չկա:«Որքանով ինձ հայտնի է, պաշտոնական Հայաստանը միշտ եւ բոլոր կառավարությունների օրոք հայտարարել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին առանց որեւէ նախապայմանի: Իսկ Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Ղարաբաղի հայերի պայքարին աջակցելուց եւ դադարեցնել Ցեղասպանության ճանաչման արշավը: Այդպիսով, եթե հնարավոր է առաջխաղացում դիրքորոշման փոփոխության մեջ, դա հնարավոր է միայն Թուրքիայի կողմից: Սակայն դեռեւս նման փոփոխություններ մենք չենք նկատում: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա ես պետք է ասեմ, որ դրա հիմնական, եթե չասենք միակ շաչժիչ ուժը, հայ ժողովուրդն է, որը ցրված է ողջ աշխարհով մեկ, ինչպես նաեւ բարի կամքի մարդիկ, ում հայտնի է դառնում այս սարսափազդու փաստը: Այդ գործընթացը կար նաեւ ԽՍՀՄ ժամանակ, երբ աայդ թեման արգելված էր, իսկ Հայաստանի կառավարությունը ոչ թե ազդեցություն, անգամ նորմալ կապ չուներ սփյուռքի հետ: Այդուհանդերձ, արդեն 20 երկիր, որոնց թվում նաեւ Թուրքիայի դաշնակից պետությունները ՆԱՏՕ-ով, պետականորեն դատապարտել են Թուրքիայի կատարած հանցագործությունը: Վստահ եմ, որ աշխարհում չկա մի երկիր, որը կարողանար կանգնեցնել արդարության հաղթանակը, անգամ տարիներ անց: Կարծում եմ, որ մինչեւ թուրքական իշխանությունները կատարածում մեղանչելու խիզախություն չունենան, իրական բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինի»,- ընդգծել է Խալաթյանը: ՌՀՄ փոխնախագահը նաեւ նշել է Ադրբեջանին ակտիվորեն աջակցելու Թուրքիայի ցանկությունը, որը գրեթե ամեն օր պետական մակարդակով սպառնում է Հայաստանին պատերազմ սկսել: «Չնայած, որ Թուրքիան Ղարաբաղի հետ որեւէ կապ չունի, պահանջներ է ներկայացնում այդ հարցով: Դա խաղաղ մտադրությունների վկայություն չէ: Բնականաբար, Հայաստանի ժողովուրդը այդ ամենը տեսնում է եւ գնահատում է ինչպես որ պետքն է»,- ասել է նա, հաղորդում է քրդական «Ֆրատ» (ANF) գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |