ԲԹՋ նավթամուղում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական աշխատավորական կուսակցությունը 7 օգոստոսի 2008 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական շրջան Էրզինջանով անցնող հատվածում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է, հաղորդում է Jihan News թուրքական գործակալությունը: Գործակալության հաղորդման համաձայն, ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):Օգոստոսի 6-ից դադարեցվել է ադրբեջանական նավթի մատակարարումը Հեյդար Ալիեւի անվան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) 1767-կիլոմետրանոց նավթամուղով. թուրքական հատվածում բռնկվել է սողնակը: Այն գտնվում է երկրի մակերեւույթին, այդ պատճառով խողավակատարը, որը հողի տակ է, հրդեհից չպետք է տուժեր: «Սակայն մինչ վթարի պատճառները պարզելը, նավթի մատակարարումը դադարեցվել է»,- հաղորդում է BP Azerbaijan մամլո-ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |