Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով «ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը ավելի անաչառ կդարձներ», գտնում են Բաքվում 7 օգոստոսի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Հաշվի առնելով հայկական սփյուռքի ազդեցությունը Ֆրանսիայում` բանակցային գործընթացում նրա փոխարինումը Եվրամիությունում ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի անաչառ ու ծանրակշիռ կդարձներ»,- հայտարարել է Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլլազադեն: «Եվրամիությունը բազմաթիվ անգամներ հնչեցրել է բանակցային գործընթացին մասնակցելու նախաձեռնությունը: Կազմակերպությունը ցանկանում է ավելի ակտիվ դիրքորոշում գրավել բանակցային գործընթացում եւ նրա մասնակցությունը ելնում է Ադբեջանի շահերից»,- նշել է Մոլլազադեն:Նա նաեւ ընդգծել է, որ չի գտնում, որ ԱՄՆ-ն դեմ կլինի Եվրամիության մասնակցությանը որպես միջնորդ: Իսկ Ֆրանսիայի եւ Ռուսատսանի դեպքում բարդ կլինի, քանի որ նկատվում է այդ երկրների հայամետ դիրքորոշումների մերձեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Եթե ադրբեջանական դիվանագիտությունը ջանք թափի, ապա լրիվ հնարավոր է, որ բանակցային գործընթացում Եվրամիության մասնակցության գաղափարը ի կատար ածվի»,- նշել է Մոլլազադեն, գրում է 1news.az-ը: Երեկ Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ նպատակահարմար է համարում է Եվրամիության փոխարինումը Ֆրանսիայով, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |