Ստամբուլում փորձել են պայթեցնել ռազմական զորանոցներ

PanARMENIAN.Net - Վկայակոչելով հատուկ ծառայություններին` թուրքական հեռուստաընկերության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, Ստամբուլում այսօրվա պայթյունների թիրախ են հանդիսացել ռազմական զորանոցները: Երեք պայթյուն է հնչել հինգշաբթի առավոտյան Ուսքյուդար թաղամասում` քաղաքի ասիական հատվածում: Երեք մարդ վիավորվել է: Դեռեւս հնարավոր չէ ասել` խոսքը նռնակների, թե ռումբերի մասին է:



Պայթյուններից մեկը եղել է աղբ հավաքող մեքենայում, որը կանգնած էր Ուսքյուդարի թաղապետարանի շենքի մերձակայքում: Մյուս երկուսը պայթել են մոտակայքում գտնվող քաղաքային գերեզմանոցի տարածքում: Հետախուզվում են տաղամարդ եւ կին, ովքեր լքել են դեպքի վայրը մոտոցիկլետով պայթյուններից անմիջապես հետո: Պայթյունները մեծ վնաս չեն հասցրել: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, հաղորդում է euronews-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---