ՀՀ-ն մտադիր է խթանել գործակցությունը Եթովպիայի հետ ՏՏ ոլորտում![]() 3 ապրիլի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ապրիլի 3-ին Ադիս-Աբեբայում Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ հանդիպմանը: Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Եթովպիային նաև ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հաջող անդամակցության առիթով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Եթովպիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է Եթովպիայի թեև փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակ երկու բարեկամ երկրների միջև: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Նախարար Մնացականյանը կարևորել է Հայաստանի և Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը: Եթովպիայի նախագահի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները: Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |