Ոստիկանությունն՝ ադրբեջանցի ակտիվիստին. Չենք կարողանա պաշտպանել քեզ Ալիևի կողմնակիցներից 4 ապրիլի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր քաղաքային վարչություն «պրոֆիլակտիկ զրույցի համար»: 2016-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութեր վաճառելու մեղադրանքով: Դրանից առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Amnesty International-ը նրանց քաղբանտարկյալ էր ճանաչել: 2019-ի մարտի 16-ին նրանք ազատ են արձակվել համաներման շրջանակում: Մարտի 30-ին Բայրամին կրկին են ձերբակալել և դատարապետլ 30 օրվա վարչական կալանքի՝ մեղադրելով ոստիկանությանը չենթարկվելու մեջ: Ապրիլի 3-ին Գիյաս Իբրահիմովին մի քանի անգամ զանգահարել են՝ պահանջելով ներկայանալ ոստիկանություն, սակայն վերջինս հրաժարվել է՝ պաշտոնական ծանուցում պահանջելով, գրում է Jam-News-ը: Ոստիկանները եկել են ծանուցումով և տարել նրան ոստիկանություն: Գիյասը սոցցանցում ուղիղ եթեր է դուրս եկել և պատմել կատարվողի մասին, մեծ աղմուկ է բարձրացել: BBC-ին ՆԳՆ-ում ասել են, որ ուղղակի ցանկանում են զրուցել Գիյասի հետ և ազատ արձակել նրան: Գիյասին ազատ են արձակել 1,5 ժամից, իսկ պատճառը եղել է նրա գրառումը հօգուտ Բայրամի, որը ոստիկանությունը որակել է որպես վիրավորանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Նրան ազատ են արձակել, բայց զգուշացրել են, որ ոստիկանությունը ոչնչով նրան չի կարողանա օգնել, եթե Ալիևի բազում երկրպագուները ցանկանան «փողոցում» խելք սովորեցնել նրան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |