Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճը մարզադաշտում կանցկացվի![]() 4 ապրիլի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից Վլադիմիր Զելենսկու առաջարկը բանավեճը Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ: «Բանավեճի կանոնները ներկայացված են նախագահի ընտրության մասին օրենքում: Դրանք կարող են անցկացվել հանրային հեռուստատեսությամբ՝ հեռարձակվելով բոլոր ալիքներով, տասնյակ միլիոնավոր մարդկանց համար: Բայց եթե ստադիոն եք ուզում, թող լինի ստադիոն: Սպասում եմ Ձեզ»,-ասել է Պորոշենկոն սոցցանցերում հրապարակված տեսանյութում, գրում է Deutsche Welle-ն: Պորոշենկոն, որը երկրորդն է ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, ասել է, թե «նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար լինելը խաղ ու դուրեկան լինելու ցանկություն չեն, այլ պատասխանտվություն մարդկանց և երկրի համար»: Պորոշենկոն հավելել է նաև, որ երկու մրցակցիները «շատ տարբեր են»: Որպես իրենց միջև հիմնական տարբերություն նա նշել է «աշխարհաքաղաքական ուղեցույցների սլաքները», որոնք հակառակ կողմ են ցույց տալիս: «Իմ երկիրն ուժեղ եվրոպական Ուկրաինան է, որը երբեք և ոչ մի հանգամանքում չի ծնկի ոչ մեկի առաջ»,-ասել է նա: Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |