Օսիպյան. Համաներմամբ ազատված 71 անձ 130 հանցանք է գործել 4 ապրիլի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Համաներումով ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ 71-ից կալանավորվել է 14-ը, մյուսների խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ոստիկանապետը չի հերքեց, որ հանցագործությունների աճը նաև պայմանավորված է համաներումով, հայտնում է Panorama.am-ը: Վալերի Օսպյանը նաև ասել է՝ դրանք ավելացել են այն պատճառով, որ քաղաքացիները դարձել են առավել զգայուն. «Եթե նախկինում մարդիկ ուշադրություն չէին դարձնում ինչ-որ արարքի, միգուցե մտածում էին, որ դեպքերին չեն տրվի իրավական գնահատական, ապա այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»: Վալերի Օսիպյանը նշել է, որ նախկինում դեպքեր են եղել, երբ բնակարանային գողության համար մարդիկ դիմել են ոստիկանություն, բայց այդ հաղորդումը ոստիկանության աշխատակիցները չեն գրանցել. «Այսօր նման բան չկա, այսօր ցանկացած հաղորդում, հայտարարություն գրանցվում է»: Համաներումն ընդհանուր առմամբ տարածվել է մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ է արձակել, կրճատվել է մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |