Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը![]() 5 ապրիլի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ի երեկոյան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը: Վավերացման օգտին է քվեարկել խորհրդարանի մեծամասնությունը, ձեռնպահ են մնացել միայն AfD և die Linke խմբակցությունները: Խոսելով հօգուտ վավերացման՝ գերմանացի խորհրդարանականները հատուկ շեշտել են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և դրա արդյունքում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունները: Ապրիլի 3-ին համաձայնագրին հավանություն էր տվել Գերմանիայի Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն՝ խորհուրդ տալով խորհրդարանին վավերացնել այն առանց փոփոխության: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Լեհաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |