ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ռուանդա կմեկնի![]() 5 ապրիլի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարը Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա, հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: ԱԳ նախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին, մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին: Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի շրջանակում նախարար Մնացականյանը այցելելու է Smart Africa կենտրոն: Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Եթովպիա, որտեղ հանդիպել է նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ: Նա նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է աֆրիկյան մայրցամաքի երկրներ հետ հարաբերությունների ընդլայնումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |