Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը գրեթե ավերվել է 8 օգոստոսի 2008 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Վրաց-օսական հակամարտության գոտու խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մարատ Կուլախմետովը հայտարարել է, որ զանգավածային ռմբակոծության արդյունքում Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է: «Երկարաժամ ռմբակոծության արդյունքում Ցխինվալին ոչնչացել է»,- ասել է Կուլախմետովը: Հաղորդվում է, որ քաղաքում այժմ խաղաղություն է. կրակոցներ չեն հնչում, Ցխինվալիում հրդեհներ են: «Այնպիսի տպավորություն է, որ այրվում է ամեն երկրորդ տունը»,- հաղորդում է Ինտերֆաքսի թղթակիցը:Մինչդեռ, մի շարք աղբյուրների համաձայն, ռուսական զրահատեխնիկայի շարասյունը մտնում է քաղաք: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Հարավային Օսեթիայի տարածք են մտել մոտ 150 ռուսական տանկ եւ զրահամեքենա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |