Բոսթոնի հայ համայնքը $150,000 է նվիրաբերել երեխաների քաղցկեղը բուժող City of Smile-ին

Բոսթոնի հայ համայնքը $150,000 է նվիրաբերել երեխաների քաղցկեղը բուժող City of Smile-ին

PanARMENIAN.Net - Բոսթոնի հայ համայնքը $150,000 է նվիրաբերել երեխաների քաղցկեղի բուժմամբ զբաղվող City of Smile («Ժպիտների քաղաք») հիմնադրամին, այս մասին հայտնել է Boston Globe պարբերականը:

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, City of Smile-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Բոսթոնում արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը:

Համայնքի հետ հանդիպմանը Հակոբյանն ասել է, որ զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, իսկ շատ ավելի քիչ զարգացած երկրներում «այն հավասար է մահվան դատավճռի»:

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա է եղել ավելի քան 450 մարդ, այս թվում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---