«Սպայկայի» տնօրենը կալանավորվել է![]() 8 ապրիլի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ: Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են սկսել դատարանի շենքի բակում: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը 7 մլրդ դրամի հարկ է թաքցրել: Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |