Միջադեպ ԼԳԲՏ-ին դեմ ակցիայի մասնակիցների միջև՝ «ժելեած մազերի» պատճառով 8 ապրիլի 2019 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանի շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել, հայտնել է Factor.am-ը: Ակցիայի մասնակիցներից մեկին դուր չի եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը: «Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով: Ակցիայի մյուս մասնակիցները փորձել են հեռացնել նրանց միմյանցից: Ապրիլի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսել է տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։ Հայկազ Մակարյանը հայտնի է նաև իր ակցիաներով՝ ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո), և ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |