ՀՀ-ն ու ՌԴ-ն սկսել են հումանիտար օգնության առաքումն Իրան![]() 8 ապրիլի 2019 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան է շարժվել ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը: Օգնության խմբաքանակն Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետն Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ: Իրանում ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 70-ի: Տարերքը տասնյակ հազարավոր մարդկանց է վնասել, ըստ Իրանի ԶԼՄ-ների, տուժել է 1,9 հազար քաղաք և գյուղ: Վնասվել են նաև ենթակառուցվածքները, ինչպես նաև խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |