Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն![]() 9 ապրիլի 2019 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: «Ես որոշել եմ հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնել»,-ասել է Տոկաևը տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված է Տոկաևի հրամանագիրը 2019-ի հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մաիսն: ԿԸՀ-ին հանձնարարվել է ապահովել դրանց կազմակերպումը և անցկացումը, իսկ կառավարությանը՝ անհրաժեծ կազմակերպչական միջոցներ ձեռնարկել: Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի լիազորությունների ժամկետը սպառվում է 2020 թվականին: Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |