Կենդանաբանական այգու հիվանդ վագրին կբուժեն ռուս մասնագետի աջակցությամբ

Կենդանաբանական այգու հիվանդ վագրին կբուժեն ռուս մասնագետի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներում Երևանի կենդանաբանական այգու թիմին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Այդ մասին ասվում է այգու ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կենդանաբանական այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել։ Կենդանին օրեր առաջ վատառողջ լինելու նշաններ է ունեցել: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր։

«Այսօր նա տեղեկացավ կենդանու ընդհանուր վիճակի մասին, ծանոթացավ կատարված հետազոտությունների արդյունքներին, բավական երկար հետևեց կենդանու վարքին:Միխայիլ Ալշինեցկին ծանոթացավ նաև մյուս կենդանատեսակների պահման պայմաններին, վիճակին և Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի հետ փոխանակեցին պրակտիկ փորձի որոշակի գիտելիքներ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ Միխայիլ Ալշինեցկին Մոսկվայի կենդանաբանական այգում աշխատում է 1994 թվականից, 2005 թվականից՝ որպես գլխավոր կենդանաբույժ: Ավարտել է Մոսկվայի պետական անասնաբուժության և բիոտեխնոլոգիաների ակադեմիան, հանդիսանում է ԵԱՐԱԶԱ-ի վետերինար աշխատանքային խմբի նախագահը:

Մոսկվայի կենդանաբանական այգին Եվրոպայի հին այգիներից մեկն է (բացվել է 1864 թ.-ին), որն այսօր իր այցելուներին է ներկայացնում մոտ 1130 կենդանատեսակ և որը աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կենդանաբանական այգիների տասնյակում է։

2018-ի հոկտեմբերին, երբ Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱՐԱԶԱ) 24-րդ կոնֆերանսը, համագործակցության հուշագիր է կնքվել Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---