2019-ի մարտին ուղևորահոսքն օդանավակայաններում 7%-ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը![]() 9 ապրիլի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - 2019-ի մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով: 2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր, հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն: 2019-ի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018-ի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս: Տարեսկզբից ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |