ՀՀ-ն ու Չեխիան ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն ու Չեխիան ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայ-չեխական պաշտպանական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում 2010-ից, հիմնված են քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների վրա։ Այդ մասին Չեխիայի ՊՆ ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։

Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով կարգավորվում են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտների համագործակցության հարցերը, հայտնում է shantnews.am -ը։

Հանդիպման ընթացքում, ըստ ՊՆ ղեկավարի, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ այս օրերին իրենց պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։ Օրակարգի կետերից մեկը, ըստ նրա, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների մշակումն է։ Նրա խոսքով` չեխական ռազմարդյունաբերական համալիրը շատ բան ունի Հայաստանին առաջարկելու։

Պաշտոնյան հայտնել է նաև, որ իրենք հայկական կողմին առաջարկում են ռազմական բժիշկների վերապատրաստում անցկացնել Չեխիայի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում։

Նախարարր նշել է, որ մինչև հիմա Չեխիայում վերապատրաստում է անցել ՀՀ ԶՈւ 300 զինծառայող, և իրենք պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զինվորականների։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---