Դալայ լաման հոսպիտալացվել է![]() 10 ապրիլի 2019 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Նյու Դելիում հոսպիտալացվել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման: Այդ մասին հայտնել է նրա քարտուղարը: «Այսօր առավոտյան նորին սրբությունը թեթև տկարություն է զգացել և նրան ուղարկել են Դելի»,-ասել է նա: Նշվում է, որ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են թոքային վարակ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Այս պահի դրությամբ հոգևոր առաջնորդի վիճակը կայուն է: Հիվանդանոցում նա ևս մի քանի օր կմնա: Դալայ լամա XIV համարվում է տիբեթյան ժողովրդի հոգևոր առաջնորդը: 1959-ին նա հեռացել է Չինաստանից և մինչ օրս ապրում է Հնդկաստանում: 1989-ին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակին: Չինաստանի իշխանությունները նրան օրենքից դուրս են հայտարարել որպես տիբեթյան անջատողականների առաջնորդի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |