ՀՀ-ն՝ ռուսաստանցի կին ճանապարհորդների նախընտրած ուղղություններից![]() 10 ապրիլի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ճամփորդության մեկնող ռուսաստանցի կանանց մեծ մասը որպես արտերկրյա ուղղություն ընտրում է Հայաստանը, հայտնում է Ozon.travel-ը: Առցանց ծառայության վերլուծաբանները Ozon.ռու-ի հետ համատեղ վերլուծել են այն գնումները, այդ թվում տոմսերը, որ կատարում են ռուս կանայք: Դա թույլ է տվել պարզել, թե երբ և ուր են նրանք այցելում: Պարզվել է, որ արտերկիր մեկնող կանայք առավել հաճախ ընտրում են Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Թուրքիան, գրում է ՌԻԱ Նովոստին: Պարզվել է նաև, որ և միայնակ, և ընտանիք ունեցող ռուսաստանցի կանայք առավել հաճախ (80%) ճամփորդում են Ռուսաստանով: 2019-ի ամենանախընտրելի ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը, Սոչին, Կրասնոդարն ու Եկատերինբուրգը: Տարբերությունն այս 2 խմբերի միջև այն է, որ միայնակները գերադասում են կարճատև ուղևորություններ՝ 5-7 օրով, և ամրագրում են տոմսերը մեկնումից մոտ 1,5 շաբաթ առաջ: Իսկ ընտանիքներն առավել տևական ճամփորդություններ են գերադասում՝ 11-14 օրով, և ծրագրում են ուղևորությունն առնվազն 3-4 շաբաթ առաջ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |